Մատչելիության հղումներ

Պաշտոնական Թեհրանը պնդում է, որ Ռուսաստանը պատրաստվում է ներդրումներ իրականացնել երկրի էներգետիկ ոլորտում


Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին «կառուցողական և բարեկամական» է բնութագրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այսօր Կրեմլում կայացած հանդիպումը:

«Մոսկվան պատրաստ է ներդրումներ կատարել Իրանի էներգետիկ սեկտորում: Իրանի հոգևոր առաջնորդը, իր հերթին, կարևորում է կապերի հետագա խորացումը Մոսկվայի հետ», - ասել է իրանցի պաշտոնյան:

Վելայաթին նաև նշել է, որ այսօր Վլադիմիր Պուտինին փոխանցել է Ալի Խամենեիի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի անձնական ուղերձները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG