Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ ՀՀԿ-ն շարունակելու է իր ներգրավումը բոլոր բազմակողմ և երկկողմ միջազգային ձևաչափերում


Լուսանկարը՝ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջի
Լուսանկարը՝ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջի

Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Թոմաս Շրապելին: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում գրառում է կատարել կուսակցության փոխնախագահ, հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանը:

«Ողջունելով հյուրին՝ Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ Գերմանիայի կուսակցական հիմնադրամները կարևոր դերակատարություն են ունեցել ոչ միայն Գերմանիայում, այլև Եվրոպայի տարբեր երկրներում, հատկապես՝ ժողովրդավարական քաղաքական համակարգերի կայացմանը նպաստելու գործում:

Նա վստահություն հայտնեց, որ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի փորձը նաև օգտակար կլինի Հայաստանի Հանրապետական կուսակցության համար: Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ Հանրապետականը շարունակելու է իր ներգրավումը ինչպես ԵԺԿ, այնպես էլ բոլոր այլ բազմակողմ և երկկողմ միջազգային ձևաչափերում: Նա նաև կարևորեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի և Հանրապետականի համատեղ ուժերով մշակվող ՀՀԿ բարեփոխումների ծրագիրը»,- մասնավորապես, նշված է Աշոտյանի գրառման մեջ:

Պաշտոնանկությունից հետո երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հազվադեպ է հայտնվում հանրության առջև:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG