Մատչելիության հղումներ

Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է Երևանի դատախազ


Երևանի նորանշանակ դատախազ Գևորգ Բաղդասարյան
Երևանի նորանշանակ դատախազ Գևորգ Բաղդասարյան

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի երեկվա հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազ՝ ազատվելով Գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետի պաշտոնից:

Դատախազության հաղորդագրության համաձայն՝ Արթուր Դավթյանի նույն օրվա մեկ այլ հրամանով արդարադատության երկրորդ դասի խորհրդական Րաֆֆի Ասլանյանը նշանակվել է Գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ՝ ազատվելով Երևան քաղաքի դատախազի պաշտոնից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG