Մատչելիության հղումներ

Այսօր երեկոյան ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ երկրորդ հանդիպումը՝ Անգլիա-Խորվաթիա


Հուլիսի 11-ին, Երևանի ժամանակով երեկոյան 22:00-ին կմեկնարկի ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ երկրորդ հանդիպումը: Մոսկվայի «Լուժնիկի» խաղադաշտ դուրս կգան Անգլիայի և Խորվաթիայի հավաքականները:

Երեկ Ֆրանսիայի հավաքականը 1:0 հաշվով հաղթելով Բելգիայի հավաքականին, դդուրս է եկել եզրափակիչ ու չեմպիոնի տիտղոսի համար այս առաջնության վերջին խաղում սպասում է իր մրցակցին: Եզրափակիչ խաղն անցկացվելու է հուլիսի 15-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG