Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը Ռուսաստանին կոչ արեց դադարեցնել ագրեսիան Ուկրաինայի դեմ:


Այսօր Բեռլինում ավարտվեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ընդունված փաստաթղթերով Ռուսաստանին կոչ է արվում «չեղարկել Ղրիմի բռնակցումը», ինչպես նաև «դադարեցնել ագրեսիան Ուկրաինայի դեմ»: Ռուսաստանի պատվիրակությունը հրաժարվել է պաշտպանել ամփոփիչ հռչակագիրը: Ռուսաստանի պատվիրակության անդամները դահլիճից դուրս են եկել նախքան վեհաժողովի աշխատանքի ավարտը:

2014-ի ապրիլին, Ռուսաստանի կողմից Ղրիմը բռնակցելուց հետո, Եվրոպայի Խորհուրդը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Ռուսաստանի պատվիրակությանը զրկել է ձայնի իրավունքից, պատվիրակության անդամներին արգելվել է այդ կազմակերպությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնել, ինչպես նաև մասնակցել դիտորդական առաքելությունների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG