Մատչելիության հղումներ

Կրիշտիանու Ռոնալդուն տեղափոխվեց «Յուվենթուս»


Ֆուտբոլային գերաստղ Կրիշտիանու Ռոնալդուն Մադրիդի «Ռեալ»-ից տեղափոխվեց Թուրինի «Յուվենթուս»: Ֆուտբոլային երկու ակումբները պաշտոնապես հաստատել են Ռոնալդուի տրանսֆերը:

Իտալական ակումբը 33-ամյա Ռոնալդուի հետ 4 տարվա պայմանագիր է կնքել: «Յուվենթուս»-ը, ինչպես հայտնում է ակումբի կայքը, Ռոնալդուի տրանսֆերի համար 100 միլիոն եվրո է վճարելու երկու տարվա ընթացքում, ինչպես նաև լրացուցիչ 12 միլիոն եվրո՝ վարձավճարների համար:

Պորտուգալացի Ռոնալդուն ինը տարի հանդես է եկել Մադրիդի «Ռեալ»-ի կազմում, 438 խաղում 451 գոլ է խփել: Թիմի կազմում նա 16 տիտղոս է նվաճել, այդ թվում չորս անգամ՝ Եվրոպայի Չեմպիոնների լիգայի գավաթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG