Մատչելիության հղումներ

Իրավապահները հարցաքննում են Նեթանյահուին


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու, արխիվ
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու, արխիվ

Իսրայելի քննիչներն այսօր վարչապետի գրասենյակում հարցաքննում են Բենյամին Նեթանյահուին:

Հարցաքննությունն իրականացվում է «4 հազարի» գործի շրջանակում, ըստ որի, վարչապետը «Բեզեկ» հեռահաղորդակցության ընկերությանը գործելու բարենպաստ պայմաններ է առաջարկել՝ ընկերությանը պատկանող «Ուալա» տեղեկատվական կայքի կողմից կառավարության աշխատանքը դրական եղանակով լուսաբանելու դիմաց:

Այս տարեսկզբին ոստիկանությունը ձերբակալել է Նեթանյահուի մամլո խոսնակ Նիրա Խեֆեցին, ով կասկածվում է «Բեզեկ» ընկերության սեփականատեր Շաուլ Էլովիչի հետ կոռուպցիոն համագործակցության մեջ:

Նեթանյահուն այս տարի արդեն 4-րդ անգամ է հարցաքննվում: Այս տարվա փետրվարի 13-ին ոստիկանությունը հայտարարել է, որ ձեռք բերված ապացույցները բավարար են վարչապետին մեղադրանք ներկայացնելու համար:

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, վարչապետին մեղադրանք ներկայացնելու հարցի լուծումը վերապահված է Իսրայելի գլխավոր դատախազ Ավիխայ Մանդելբլիտին:

Նեթանյահուն հերքում է բոլոր մեղադրանքները և դրանք անվանում է իրեն «վերջին տարիներին անընդհատ վարկաբեկելու նպատակ հետապնդող տգեղ արշավ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG