Մատչելիության հղումներ

Անչափահասի և նրա հոր դեմ բռնության գործով ոստիկանությունում ծառայողական քննություն է ընթանում


Ավետիք Սարգսյանը հիվանդանոցում
Ավետիք Սարգսյանը հիվանդանոցում

13-ամյա աղջկա նկատմամբ բռնություն գործադրելու և նրա հորը ծեծի ենթարկելու գործով ոստիկանությունում ծառայողական քննություն է ընթանում, քանի որ Սոնա Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ նշվում է նաև Վլադիմիր Գասպարյանի եղբորորդու՝ Սերգեյ Գասպարյանի անունը, ով աշխատում է որպես ոստիկան։

Ըստ ոստիկանությանը, գործն ուղարկվել է գլխավոր դատախազություն՝ նրա հետագա ընթացքը որոշելու համար։

Գլխավոր դատախազի խոսնակ Արևիկ Խաչատրյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ այն դեռևս չեն ստացել։

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց, որ Սերգեյ Գասպարյանի աշխատանքը ժամանակավորապես կասեցվել է։

«Գասպարյան Կարենի տղան է՝ մեր աշխատակիցն է, իմ հրամանով նրա գործառութային պարտականությունները ժամանակավորապես կասեցվել են», - ասաց Օսիպյանը՝ նշելով, որ այսօր այն իրավիճակը չէ, որ որևէ մեկը խուսափի պատասխանատվությունից։

«Այսօր, ով ուզում է լինի Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում` ես, լինելով ոստիկանապետ, եթե մի հարցում ես այնպես չեմ արել, ես ինքս էլ պետք է պատասխան տամ», - ասաց Հայաստանի ոստիկանապետը։

Կոտայք համայնքի մի խումբ բնակիչների պնդմամբ, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբայրն ու նրա որդին Վարդավառի օրը բռնություն են գործադրել 13-ամյա աղջկա նկատմամբ ու ծեծի ենթարկել նրա հորը՝ Ավետիք Սարգսյանին, պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG