Մատչելիության հղումներ

Ջալալաբադում ահաբեկչական գրոհի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, 45-ը՝ վիրավորվել


Աֆղանստանի անվտանգության ծառայությունը զննում է ահաբեկչական գրոհի ենթարկված թաղամասը, Ջալալաբադ, 10-ը հուլիսի, 2018թ.
Աֆղանստանի անվտանգության ծառայությունը զննում է ահաբեկչական գրոհի ենթարկված թաղամասը, Ջալալաբադ, 10-ը հուլիսի, 2018թ.

Աֆղանստանից ստացված հաղորդագրության համաձայն, Ջալալաբադում անցակետի մոտ այսօր տեղի ունեցած ահաբեկչական պայթունի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, ևս 45-ը վիրավորվել է:

Նանգարհարի շրջանի նահանգապետի գրասենյակը հայտնել է, որ զոհվածների թվում 8 խաղաղ բնակիչ է և անվտանգության ծառայության 2 աշխատակից:

Ռումբը մահապարտ է պայթեցրել: Գրոհից հետո հրդեհվել են հարևանությամբ գտնվող խանութները և մեքենաները:

«Զոհերի մեծ մասը երեխաներ են, ովքեր այդ պահին խաղում էին մեքենաների լվացման կետի մոտ», - ասել է տեղական օրենսդիր մարմնի պաշտոնյա Սոհրաբ Քադերին:

Այս պահին որևէ խմբավորում դեռ պատասխանատվություն չի ստանձնել ահաբեկչական գրոհի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG