Մատչելիության հղումներ

Վրացի հովիվը ձերբակալվել է երեք ամերիկացու սպանության համար


Վրացիները հավաքվում են ԱՄՆ դեսպանատան մոտ և ցավակցություն հայտնում երեք ամերիկացիների մահվան կապակցությամբ, Թբիլիսի, 10-ը հուլիսի, 2018թ.

Վրաստանի իրավապահները ձերբակալել են մի 19-ամյա հովվի, ով կասկածվում է ամերիկացիների ընտանիքի անդամների սպանության մեջ:

Ըստ իրավապահների, հովիվը, որի անունը չի հրապարակվում, խոստովանել է, որ անցյալ շաբաթ սպանել է 44-ամյա Ռայան Սմիթին, նրա 43-ամյա կնոջը՝ Լաուրային և 4-ամյա որդուն:

Մեղադրանքն ապացուցելու դեպքում, վրացական դատարանը ամբաստանյալին կարող է դատապարտել ցմահ ազատազրկման:

Սմիթների ընտանիքն ուներ ոչ միայն ամերիկյան, այլև վրացական քաղաքացիություն:

Ընտանիքն անհետացել էր հուլիսի 6-ին, նրանց դիակները հայտնաբերել են Խաբայի կիրճում:

Դուշեթի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Զուրաբ Սեխիաշվիլին երեկ ասել է, թե հովիվը հայտնել է, որ երեք մարդու սպանել է Խաբա կիրճի մոտ տեղի ունեցած վեճից հետո: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG