Մատչելիության հղումներ

Հայկ Գրիգորյանը նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահ


Հայկ Գրիգորյանը կառավարության նիստի ժամանակ, Երևան, 10-ը հուլիսի, 2018թ․

Հայաստանի կառավարությունը այսօրվա նիստում Հայկ Գրիգորյանին նշանակեց Քննչական կոմիտեի նախագահ:

«Պարոն Գրիգորյան, շնորհավորում ենք Ձեզ այս պատասխանատու կարգավիճակի կապակցությամբ: Ես ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանում օրինականության հաստատումը, կոռուպցիայի դեմ պայքարը, հանցավորության դեմ պայքարը մեզ համար առաջնահերթություն է: Եվ ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ այս բոլոր հարցերը լուծելիս որևէ կերպ չպետք է տուժեն մարդու իրավունքները և օրինականության մյուս երեսը», - մասնավորապես ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր էր մոտ մեկ ամիս՝ 2014 թվականի հուլիսից այն զբաղեցրած Աղվան Հովսեփյանի հրաժարականից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG