Մատչելիության հղումներ

Կրեմլը արձագանքել է քիմիական նյութից բրիտանուհու մահվան միջադեպին


Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասօր ասել է, թե «խորը ափսոսանք են հայտնում» թունավոր նյութի հետևաքնով բրիտանուհու մահվան կապակցությամբ: Նա ասել է, թե նախկինի պես խորը մտահոգված են Բրիտանիայի տարածքում թունավոր նյութերի «շարունակական ի հայտ գալով, ինչն իհարկե վտանգ է ներկայացնում ոչ միայն բրիտանացիների, այլև մնացած եվրոպացիների համար»: Պեսկովն ասել է, թե հայտնի չէ, որ նոր միջադեպի կապակցությամբ հիշատակվեր Ռուսաստանը, կամ Ռուսաստանի առնչությունը, նրա խոսքերով «ամեն դեպքում դա բավականին աբսուրդ կլիներ»:

Ավելի վաղ Բրիտանիայի ոստիկանությունը հայտնել էր, որ անցած կիրակի մահացել է «Նովիչոկ» քիմիական նյութով թունավորված 44-ամյա կինը: Թունավորման նոր միաջադեպը տեղի էր ունցել հունիսի 30-ին՝ Սոլսբերիից 11 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Էյսմբերի բնակավայրում: 45-ամյա Չարլի Ռոուլը և 44-ամյա Դոուն Սթերջեսը ծայրաեղ ծանր վիճակում տեղափոխվել էին հիվանդանոց: Հաղորդվել էր, որ նրանք թունավորվել են քիմիական նույն նյութով, որով թունավորվել էին Սերգեյ Սկրիպալը և նրա դուստր Յուլիա Սկրիպալը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG