Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր, տեղական ժամանակով ժամը 15:58-ին ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Գավառ քաղաքից 21 կմ արևմուտք գրանցվել է 2.4 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալլ: