Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն այսօր ժամանել է Քաբուլ, հաղորդում է «Ազատության» աֆղանական ծառայությունը:
Նրա այցի մասին նախապես չէր հայտարարվել։
Պետքարտուղարի պաշտոնը ստանձնելուց հետո, սա Մայք Փոմփեոյի առաջին այցն է Աֆղանստան: Նա բանակցելու է Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի հետ:
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության կազմում շուրջ 14 հազար ամերիկացի զինծառայող կա: