Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կոլումբիայի նորընտիր նախագահին


Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կոլումբիայի նորընտիր նախագահ Իվան Դուկե Մարկեսին՝ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, շնորհավորական ուղերձում ասված է. - «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Կոլումբիայի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ և ձեռքբերումներ Ձեր պատասխանատու առաքելության ընթացքում:

Վստահ եմ, որ համատեղ աշխատանքի շնորհիվ կհաջողվի նոր շունչ հաղորդել հայ-կոլումբիական երկկողմ հարաբերություններին՝ ի նպաստ մեր ժողովուրդ­ների բարօրության»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG