Մատչելիության հղումներ

Ռեջեփ Էրդողանն այսօր ստանձնում է Թուրքիայի նախագահի պաշտոնը


Ռեջեփ Էրդողանը երդմնակալության արարողությամբ այսօր ստանձնելու է Թուրքիայի նախագահի պաշտոնը:

«Անադոլու» գործակալության փոխանցմամբ, ակնկալվում է, որ արարողությանը ներկա են լինելու շուրջ հինգ տասնյակ երկրների նախագահներ, վարչապետեր ու խորհրդարանների խոսնակներ:

Հունիսի 24-ին անցկացված նախագահական ու խորհրդարանական ընտրություններում, ըստ պաշտոնական արդյունքների, Էրդողանը ստացել է ընտրողների 52 տոկոսի քվեն:

Ռեջեփ Էրդողանն ավելի քան 15 տարի ղեկավարում է Թուրքիան, բայց այս անգամ նա ստանձնում է ավելի լայն լիազորություններով պաշտոն: Սահմանադրական փոփոխություններից հետո Թուրքիան անցնում է նախագահական կառավարման համակարգի:

Ակնկալվում է, որ Էրդողանն իր առաջին հրամանագրով փոխնախագահ կնշանակի ու կձևավորի նոր կառավարություն: Կառավարությունում վարչապետի պաշտոնը վերացված է: «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հեռացող վարչապետ Բինալի Յըլդըրըմի թեկնածությունն առաջադրել է խորհրդարանի խոսնակի պաշտոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG