Մատչելիության հղումներ

Փրկարարները դուրս են բերել Թաիլանդում քարանձավում արգելափակված 12 դպրոցականներից 4-ին


Ուղղաթիռը, որը տեղափոխում է փրկված դպրոցականներին, 8-ը հուլիսի, 2018թ․
Ուղղաթիռը, որը տեղափոխում է փրկված դպրոցականներին, 8-ը հուլիսի, 2018թ․

Թաիլանդում փրկարարներին հաջողվել է քարանձավից դուրս բերել ավելի քան երկու շաբաթ այնտեղ արգելափակված 12 տղաներից չորսին: Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները՝ վկայակոչելով թաիլանդական պաշտոնական աղբյուրները:

Հաղորդվում է, որ առաջիկա ժամերին դուրս կբերվեն ևս երկու հոգի: Դպրոցականներից կազմված ֆուտբոլի թիմը և նրանց մարզիչը Չիանգարայ նահանգում գտնվող քարանձավում են հայտնվել տեղատարափ անձրևի հետևանքով: Հունիսի 23-ից ի վեր տեղացի և աշխարհի տարբեր անկյուններից՝ հիմնականում Եվրոպայից ժամանած փրկարարների խմբերը փորձում են դուրս բերել նրանց արգելափակումից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG