Մատչելիության հղումներ

Մեկնարկում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնը


Երևանում մեկնարկում է «Ոսկե ծիրան» ֆիլմերի միջազգային փառատոնը: Այս տարի այն անցկացվում է 15-րդ անգամ:

Խաղարկային ֆիլմերի ժյուրին նախագահում է իրանցի օսկարակիր ռեժիսոր Ասղար Ֆարհադին: Ժյուրիի կազմում են անգլիացի կինոռեժիսոր և օպերատոր Լարի Սմիթը, ով երկար տարիներ աշխատել է հանրահայտ ռեժիսոր Սթենլի Կուբրիկի հետ և Բեքի Փրոբստը, ով 2014-ից Եվրոպական կինոշուկայի նախագահն է:

Փառատոնը կբացվի Ռոբեր Կետիկյանի «Առանձնատունը» ֆիլմով: Փակման ֆիլմը Թերի Գիլիամի «Դոն Կիխոտին սպանողը»-ն է:

Փառատոնի պատվավոր հյուրերն են օսկարակիր Դարեն Արանովսկին և «Ոսկե առյուծ» մրցանակի դափնեկիր Ջանֆրանկո Ռոզին, ում ֆիլմերը կներկայացվեն «Հետահայաց ցուցադրությամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG