Մատչելիության հղումներ

Մոսկվայում վթարի է ենթարկվել Վլադիմիր Պուտինի ամենակոշտ ընդդիմախոսներից մեկը


Սերգեյ Գրիգորյանց, արխիվ
Սերգեյ Գրիգորյանց, արխիվ

Մոսկվայում ավտովթարի է ենթարկվել հայկական ծագման խորհրդային հայտնի այլախոհ Սերգեյ Գրիգորյանցը: Ռուսաստանաբնակ իրավապաշտպանի՝ ավտովթարի ենթարկվելու մասին լուրը հայտնում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը՝ նշելով, որ մեքենայի վարորդը փախուստի է դիմել:

Միջադեպի արդյունքում վնասվել է 77-ամյա Գրիգորյանցի ոտքը: Տուժողը պնդում է, որ տեղի ունեցածը կարող էր կազմակերպված լինել:

Սերգեյ Գրիգորյանցը Խորհրդային միության տարիներին իր հակասովետական քարոզչության, իրավապաշտպան գործունեության համար մի քանի անգամ ազատազրկման է դատապարտվել:

1995 թվականին նրա որդին՝ 20-ամյա լրագրող Տիմոֆեյ Գրիգորյանցը, սպանվել է չբացահայտված հանգամանքներում։ Իրավապաշտպանի գործընկերները կարծում են, որ դա պետական անվտանգության մարմինների վրեժն էր Սերգեյ Գրիգորյանցից՝ Չեչնիայում Մոսկվայի գործողությունները քննադատելու համար:

Գրիգորյանցը Վլադիմիր Պուտինի ամենակոշտ ընդդիմախոսներից է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG