Մատչելիության հղումներ

Թուրքիայում հազարավոր պետաշխատողներ ազատվել են աշխատանքից


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նախագահությամբ հանդիպում՝ Անվտանգության հարցերի շուրջ, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նախագահությամբ հանդիպում՝ Անվտանգության հարցերի շուրջ, արխիվ

Թուրքիայի իշխանությունները «ազգային անվտանգության դեմ գործունեություն ծավալելու» կասկածանքով պաշտոնանկ են արել տարբեր գերատեսչությունների և նախարարությունների ավելի քան 18 հազար պետական ծառայողների, այս մասին հայտնում են թուրքական պետական աղբյուրները:

Պետական հրամանագրի համաձայն հուլիսի 8-ից փակվել են երկրով մեկ գործող 12 միություններ, 3 թերթ և հեռուստաընկերություն: Այս քայլերը նախորդում են այս ամիս ակնկալվող շուրջ երկու տարի տևած արտակարգ դրության չեղարկմանը:

Հաղորդվում է, որ աշխատանքից հեռացված պետական ծառայողների մեծ մասը՝ շուրջ 9 հազար հոգի Անվտանգության գլխավոր վարչությունից են: Գործազուրկ են դարձել գիտական հաստատությունների 199 աշխատակիցներ: Հեռացվածները զրկվում են պետական ծառայողների արտոնություններից, նրանց արգելվում է աշխատել պետական կառույցներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG