Մատչելիության հղումներ

Փոմփեոն հաջող է գնահատում բանակցությունները Փհենյանում


Հյուսիսային Կորեա - ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հանդիպում է հյուսիսկորեացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, Փհենյան, 6-ը հուլիսի, 2018թ․

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքում վարած երկօրյա բանակցությունները հաջող է գնահատում: «Մենք մեր քննարկումների գրեթե բոլոր ուղղություններով առաջ ենք շարժվել», - ասել է Փոմփեոն Փհենյանից Տոկիո ճանապարհին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ բանակցությունների թեման Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացումն է: Առայժմ հայտնի չէ՝ հաջողվե՞լ է արդյոք ԱՄՆ պետքարտուղարին հյուսիսկորեական իշխանություններից ապամիջուկայնացման հստակ ժամանակացույցի շուրջ հավաստիացումներ ստանալ:

Մինչ այդ, Պետքարտուղարության ներկայացուցիչը հայտնել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային խմբերի ստեղծման շուրջ, որոնք պետք է որոշակի հարցեր լուծեն:

Հունիսի 12-ին Սինգապուրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը կնքել են հռչակագիր, ըստ որի Վաշինգտոնն ու Փհենյանն աշխատելու են հարատև և կայուն խաղաղություն հաստատելու և Կորեական թերակղզին ապամիջուկայնացնելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG