Մատչելիության հղումներ

Խորհրդարանական հանրապետությունում նախագահական մշակույթի կերտումը Արմեն Սարգսյանի առաջնահերթ խնդիրներից է


Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջից
Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջից

Հայաստանում կատարված փոփոխությունները բնութագրող տարբեր անվանումներից նախագահ Արմեն Սարգսյանը լավագույններից է համարում «Երիտասարդ Հայաստան» տարբերակը: Այդ մասին նա հայտարարել է այսօր Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի Երիտասարդական երրորդ ֆորումի ժամանակ:

«Ոչ միայն նրա համար, որ երիտասարդներն էին հիմնականում մասնակցում, երիտասարդական ոգի կար, այլ որովհետև երիտասարդությունը նաև հավատ է ապագայի նկատմամբ», - Հայաստանի նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ ասել է Սարգսյանը և շարունակել․ - «Երիտասարդ է այն մարդը, ով իր կյանքի նախաշեմին է, և կյանքի բոլոր ճանապարհները նրա առջև բացված են: Ներկայումս մեր երկրի համար ևս բոլոր հնարավորությունները բաց են, և պետք է ընտրել բարձրանալու ճանապարհը»:

Արմեն Սարգսյանն իր առաջնահերթ խնդիրներից մեկն է համարել խորհրդարանական հանրապետությունում նախագահական մշակույթի կերտումը։

Նախագահը նաև անդրադարձել է Սահմանադրության կարևորությանը, գոհունակությամբ նշել վերջին շրջանի իրադարձությունների հանգուցալուծումը Սահմանադրության շրջանակում։

«Սահմանադրությունը հիմնական օրենքն է, և եթե երկրում փոփոխություններ, զարգացումներ պետք է լինեն, ապա պետք է լինեն դրա սահմաններում: Ու եթե մի օր Սահմանադրությունը պետք է նորից փոփոխվի, ապա պետք է փոփոխվի ժողովրդի կամքի հիման վրա, ոչ թե նրա համար, որ ինչ-որ մեկն ինչ-որ պատճառով որոշել է փոփոխել այն: Փոփոխողը պետք է լինեք դուք», - հայտարարել է Արմեն Սարգսյանը:անները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG