Մատչելիության հղումներ

«Վեոլիա ջուր» ընկերությունը խոստանում է վաղվանից ամբողջությամբ վերականգնել Երևանի ջրամատակարարումը


«Վեոլիա ջուր» ընկերության գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանն այսօր հայտարարեց, թե վաղվանից մայրաքաղաքում ջրամատակարարումը վերականգնված կլինի։

Գրիգորյանը չի ժխտում, որ վերջին շաբաթում ունեցել են խնդիրներ, սակայն ջրանջատումների պատճառը, ըստ նրա, եղել է խոշոր վթարը։

Նշենք, որ հատկապես վերջին օրերին բազմաթիվ երևանցիներ ահազանգում էին՝ բողոքելով ջրանջատումներից։

Դիտարկմանը, թե վերջերս քաղաքացիների կողմից բողոքները ցույց են տալիս, որ ընկերությունը պատրաստ չի եղել նման միջադեպերի, Գրիգորյանը արձագանքեց՝ ընկերությունը պատրաստ է եղել, սակայն այսպիսի մեծամասշտաբ խնդիր Երևանը դեռ չէր ունեցել. - «Լինում ա վթարներ, որոնց վերացումը շատ մեծ, ժամանակատար խնդիր է։ Էստեղ զուգադիպություն եղավ՝ հա՛մ շոգ եղանակ եղավ, հա՛մ պոմպերի վթար եղավ, հա՛մ ջրատարի վթար եղավ։ Երբեք սենց զուգադիպություն չենք ունեցել»։

«Վեոլիա ջուր» ընկերության գործառնական տնօրենն ասաց՝ այսօրվա դրությամբ 90 տոկոսով կարգավորված է խնդիրը, իսկ վաղն այլևս խնդիր չի լինի։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG