Մատչելիության հղումներ

Ուկրաինայում զորավարժության ժամանակ 3 զինծառայող է մահացել, ևս 9-ը՝ վիրավորվել


Զորավարժություն Ուկրաինայում, արխիվ
Զորավարժություն Ուկրաինայում, արխիվ

Ուկրաինացի 3 զինծառայող է մահացել, ևս 9-ը՝ վիրավորվել, ուրբաթ առավոտյան Ուկրաինայի արևմտյան շրջաններում ուրբաթ օրն անցկացվող զորավարժությունների ժամանակ։ Այս մասին հաղորդում է Ուկրաինայի ռազմական գերատեսչությունը՝ նշելով, որ դժբախտ պատահարի պատճառն ականանետի պայթյունն է:

Զարավարժությունը, որը միջադեպի պատճառով ժամանակավոր դադարեցվել է, անցկացվում էր 1000 կիլոմետր հեռու հակամարտության գոտուց, որտեղ ռուս անջատականների հետ զինված բախումների հետևանքով 2014 թվականից ի վեր շուրջ 10 հազար մարդ է զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG