Մատչելիության հղումներ

Սիրիայի հարավի ապստամբները որոշել են վերսկսել բանակցությունները Ռուսաստանի հետ


Սիրիա-Դարաա, 4-ը հուլիսի, 2018թ.
Սիրիա-Դարաա, 4-ը հուլիսի, 2018թ.

Սիրիայի հարավի ապստամբները որոշել են վերսկսել բանակցությունները սիրիական կառավարության դաշնակից Ռուսաստանի հետ՝ իրենց դիրքերի վրա աննախադեպ ռմբակոծությունից հետո: Այդ մասին AP-ի հետ զրույցում հայտարարել է խմբավորման ներկայացուցիչ Հուսեյն Աբազիդը:

Նա մասնավորապես ասել է, որ «բանակցությունները կվերսկսվեն»:

Այս հայտարարությունը հաջորդում է Մարդու իրավունքների հարցերով սիրիական դիտարանի հաղորդագրությանը՝ այն մասին, որ ռուսական և սիրական օդուժերը դադարեցնում են շուրջ 24 ժամ տևած ռմբակոծությունը երկրի հարավում տեղակայված ընդդիմադիր զինյալների դիրքերի ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG