Մատչելիության հղումներ

Ալեքսանդր Սարգսյանը դեռ ԱԱԾ-ում է


Ալեքսանդր Սարգսյանին բերման են ենթարկում ԱԱԾ, Երևան, 4-ը հուլիսի, 2018թ․

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը դեռևս գտնվում է Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ)։ Թե արդյո՞ք նա ձերբակալված է, առայժմ ԱԱԾ-ն չի մանրամասնում:

Նկատենք, բերման ենթարկելուց հետո երեք ժամ անց պետք է հստակեցվի անձի կարգավիճակը՝ նա կա՛մ պետք է ձերբակալվի, կա՛մ նրան պետք է ազատ արձակեն։

Երեկ մոտ 9 ժամ ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն իրականացրեցին Ալեքսանդր Սարգսյանի տանը, որից հետո նա, ինչպես նաև նրա որդին՝ Հայկ Սարգսյանը բերման ենթարկվեցին։ ԱԱԾ-ն խոստացավ ավելի ուշ մանրամասներ հաղորդել և տեսանյութ տրամադրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG