Մատչելիության հղումներ

Թրամփ-Պուտին հանդիպումից հետո կհանդիպեն նաև Լավրովը և Փոմփեոն


Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, Մոսկվա, 4-ը հուլիսի, 2018թ․

Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները համաձայնել են, որ առաջիկում հանդիպում տեղի կունենա երկու երկրների բարձրաստիճան դիվանագետների միջև: Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ընդգծելով, որ իր հանդիպումը Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ տեղի կունենա արդեն իսկ հուլիսի 16-ին Հելսինկիում նախատեսված Պուտին-Թրամփ հանդիպումից հետո:

«Երեկ Մայք Փոմփեոն ինձ հայտնեց հեռախոսով, որ իր աշխատանքային գրաֆիկը շատ խիտ է, և գագաթնաժողովից առաջ ինձ հետ հանդիպելու հնարավորություն չունի», - ասել է Լավրովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG