Մատչելիության հղումներ

Ընդունվել է Եվրամիություն - Ադրբեջան նոր գործարքի նախապայմանների ցանկը


Եվրոպական խորհրդարանը հուլիսի 4-ին ընդունել է Եվրամիություն - Ադրբեջան նոր գործարքի նախապայմանների ցանկը. դրանում տեղ գտած պահանջներից մեկն էլ Ադրբեջանի բոլոր քաղբանտարկյալների և խղճի բանտարկյալների ազատ արձակումն է:

Նոր գործարքը ենթադրում է հիմնարար ազատությունների ապահովում, ինչպես նաև պայքար կոռուպցիայի, փողերի լվացման, հարկերից խուսափելու դեմ: Այս մասին հայտնում է «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով Եվրամիության օրենսդիր մարմնի հաղորդագրությունը:

Եվրոպական համայնքի հիմնարար արժեքների և իրավունքների նկատմամբ հարգանքի ապահովումը Եվրամիության և Ադրբեջանի միջև հարաբերությունների խորացման պայմաններից մեկն է, հայտարարել են եվրոպական խորհրդարանի պատգամավորները:

Ներկայումս Եվրամիության և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորվում են 1999 թվականին կնքված գործընկերության և համագործակցության միջև համաձայնագրով. նոր փաստաթղթի շուրջ բանակցությունները մեկնարկել են 2017 թվականի փետրվարին:

Եվրամիությունը հանդիսանում է Ադրբեջանի ամենախոշոր առևտրային գործընկերը, ինչպես նաև արտասահմանյան ներդրողների ամենախոշոր աղբյուրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG