Մատչելիության հղումներ

Էյմսբերիում թունավորումը հետաքննում է հակաահաբեկչական ստորաբաժանումը


Բրիտանական Էյմսբերի քաղաքում տեղի ունեցած հնարավոր թունավորման միջադեպի քննությանը միացել է ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանումը, այս մասին հայտնում է «Ռոյթերզ» գործակալությունը:

Ոստիկանությունը ավելի վաղ հայտնել է, որ շուրջ 40-ամյա տղամարդուն և կնոջը անգիտակից վիճակում հայտնաբերելուց ի վեր չի հաջողվում պարզել, թե ինչ նյութից են թունավորվել: Նրանց վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Ըստ բրիտանական պաշտոնական աղբյուրների, միջադեպը տեղի է ունեցել հունիսի 30-ին Էյմսբերիում, որը 12 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Սոլսբերիից, որտեղ այս տարվա մարտին բրիտանացի իրավապահների տվյալներով՝ «Նովիչոկ» քիմիական նյութից, թունավորվել են ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստր Յուլիան:

Սկրիպալների թունավորումը հանգեցրել է Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի միջև աննախադեպ դիվանագիտական լարվածության: Պաշտոնական Լոնդոնը տեղի ունեցածում մեղադրում է Ռուսաստանին, և ի պատասխան Մեծ Բրիտանիայի տարածքում քիմիական զենքի կիրառման՝ վարչապետ Թերեզա Մեյը երկրից արտաքսել է 23 ռուսաստանցի դիվանագետների, ինչին Մոսկվան նույն կերպ է պատասխանել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG