Մատչելիության հղումներ

Իտալիայի նախագահը պետական այց կկատարի Հայաստան


Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլա, արխիվ

Նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով հուլիսի 30-ին երկօրյա պետական այցով Հայաստան կժամանի Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան:

Նույն օրը Հայաստանի նախագահի նստավայրում տեղի կունենա Արմեն Սարգսյանի և Սերջիո Մատարելլայի հանդիպումը:

Հայաստանի նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ պետական այցի շրջանակում Իտալիայի նախագահը հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ, կհյուրընկալվի Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին:

Սերջիո Մատարելլայի գլխավորած պատվիրակությունը կայցելի Մեծ Եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG