Մատչելիության հղումներ

Հոմսում սպանվել է ԻՊ առաջնորդի որդին․ Reuters


ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադի, արխիվ
ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադի, արխիվ

Սիրիական Հոմս քաղաքում սպանվել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի որդին, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ջիհադիստներին մոտ կանգնած լրատվական աղբյուրը:

Նշվում է, որ Խուդայֆա ալ-Բադրին սպանվել է Հոմսի ջերմաէլեկտրակայանի մոտ սիրիական և ռուսական զորքերի դեմ ռազմական գործողությունների ժամանակ:

Այս տեղեկատվությունը այլ աղբյուրներ առայժմ չեն հաստատում:

Ալ-Բաղդադիի գտնվելու վայրը մնում է անհայտ: Ինչպես նշում է Reuters-ը, ենթադրվում է, որ նա դեռևս ողջ է: Ավելի վաղ բազմիցս հաղորդվել է ԻՊ առաջնորդի մահվան մասին, սակայն այդ լուրերը մշտապես հերքվել են:

ԱՄՆ իշխանությունները ալ-Բաղդադիի նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել, նրա մասին տեղեկատվության համար Վաշինգտոնը 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG