Երեկ երեկոյան արդեն երկրորդ անգամ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն և այլ քաղաքներ հոսանքազրկվել են։ Փրկարարները ստիպված են եղել հազարավոր մարդկանց տարհանել մետրոյից։
Ավելի վաղ Ադրբեջանը գրեթե ամբողջովին հոսանքազրկվել էր, հետո հաղորդվեց, որ հոսանքի մատակարարումը դանդաղ վերականգնվում է:
Իշխանությունները որպես հոսանքազրկման պատճառ նշել էին Մինգեչաուրի հիդրոէլեկտրակայանում տեղի ունեցած պայթյունը։