Մատչելիության հղումներ

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն. քառորդ եզրափակիչի վերջին զույգը՝ Շվեդիա-Անգլիա


Շվեդիայի հավաքականի ֆուտբոլիստները աշխարհի 21-րդ առաջնությունում, Ռուսաստան, հունիս, 2018թ.
Շվեդիայի հավաքականի ֆուտբոլիստները աշխարհի 21-րդ առաջնությունում, Ռուսաստան, հունիս, 2018թ.

Ռուսաստանում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հայտնի դարձան քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը։

1/8 եզրափակիչի վերջին հանդիպումներում երեքշաբթի օրը Շվեդիայի հավաքականը 1:0 հաշվով առավելության հասավ Շվեյցարիայի թիմի նկատմամբ, Անգլիայի և Կոլումբիայի հավաքականների խաղի հիմնական ու հավելյալ ժամանակները ավարտվեցին ոչ-ոքի՝ 1:1 հաշվով, հետխաղյա 11-մետրանոցներով 4:3 հաշվով հաղթեցին անգլիացիները։

Այսպիսով, քառորդ եզրափակիչում հուլիսի 6-ին տեղի կունենան Ուրուգվայ-Ֆրանսիա և Բրազիլիա-Բելգիա, հուլիսի 7-ին՝ Շվեդիա-Անգլիա և Ռուսաստան-Խորվաթիա հանդիպումները։

Կիսաեզրափակիչի խաղերը նախատեսված են հուլիսի 10-ին և 11-ին, հուլիսի 14-ին երրորդ տեղի համար խաղն է, հուլիսի 15-ին՝ առաջնության եզրափակիչը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG