Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Յոահիմ Լյովը կշարունակի աշխատել թիմի հետ, չնայած Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության խմբային փուլում աննախադեպ վատ ելույթին:
Գերմանացիներն առաջին անգամ 1938 թվականից ի վեր դուրս չեն եկել խմբային մրցաշարից:
Լյովը 2006 թվականից է ղեկավարում ազգային հավաքականը: Նրա թիմը 2014 թվականի աշխարհի առաջնության չեմպիոնն է:
58-ամյա մարզչի պայմանագիրը Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականը: