Մատչելիության հղումներ

Միջերկրականում այս տարի զոհվել է ավելի քան հազար միգրանտ


Իտալացի փրկարարները ափ են հասցնում Միջերկրականով Եվրոպա ուղևորվող միգրանտներին, արխիվ
Իտալացի փրկարարները ափ են հասցնում Միջերկրականով Եվրոպա ուղևորվող միգրանտներին, արխիվ

Միջերկրական ծովում՝ Լիբիայից Եվրոպա ճանապարհին, այս տարի ջրահեղձ է եղել ավելի քան հազար միգրանտ: Այդ մասին հայտնել է Միգրացիայի միջազգային գործակալությունը:

Վերջին մի քանի օրում ծովում զոհվել է մոտ 240 մարդ: Փախստականները ցանկանում են օր առաջ հասնել Եվրոպա, քանի որ Եվրոպական միությունը պատրաստվում է առաջիկայում էապես խստացնել փախստականներին ընդունելու կանոնները:

«Մահվան վիճակագրության մտահոգիչ աճ է, ապօրինի տեղափոխումներ իրականացնող խմբերը շահարկում են մարդկանց հուսահատությունը և Միջերկրականով Եվրոպա հասնելու ցանկությունը», - ասել է Միգրացիայի միջազգային գործակալության պաշտոնյա Օթման Բելբեիսին:

Միգրանտների ապօրինի ներհոսքը Եվրոպայում հարուցել է հանրության զայրույթը և խթանել է ազգայնական քաղաքական շրջանակների ակտիվությունը:

Եվրոպական մի շարք երկրներում ազգայնականներն ընտրվել են խորհրդարաններ:

Առաջին անգամ 1940 թվականից ի վեր Գերմանիայում ազգայնականները խորհրդարանական մանդատներ են ստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG