Մատչելիության հղումներ

Մալայզիայում ձերբակալել են նախկին վարչապետին


Մալայզիայի նախկին վարչապետ Նաջիբ Ռազակ, արխիվ
Մալայզիայի նախկին վարչապետ Նաջիբ Ռազակ, արխիվ

Մալայզիայում կոռուպցիայի կասկածանքով ձերբակալել են երկրի նախկին վարչապետ Նաջիբ Ռազակին: Այդ մասին այսօր, հղում անելով կասկածյալի փաստաբանին, հաղորդել է Channel News Asia հեռուստակայանը: Ենթադրվում է, որ Ռազակին արդեն վաղը մեղադրանք կներկայացնեն:

Նախկին վարչապետին ձերբակալել են Կուալա Լումպուրում գտնվող առանձնատանը: Նախօրեին ոստիկանները հարցաքննության են կանչել նախկին վարչապետի որդեգրած զավակին՝ Ռիզու Ազիզին:

Նախկին վարչապետի անունը կապվում է 2015 թվականին բացահայտված սկանդալային գործի հետ, երբ պարզվել է, որ մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ մսխել են 1Malaysia Development Berhad հիմնադրամի մոտ 4.5 միլիարդ դոլարի միջոցները:

Նաջիբ Ռազակի հաշվեհամարին հայտնվել է այդ հիմնադրամի հաշվեհամարից փոխանցված մոտ 700 միլիոն դոլար: Նախկին վարչապետը պնդել է, թե այդ գումարը ստացել է Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքից՝ իր կուսակցության ծախսերը հոգալու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG