Մատչելիության հղումներ

Եվրոպայում իրանցիների ձերբակալություններ նախագահի այցի օրերին


Իրանի նախագահ Հասան Ռոհանիին ընդունել է Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսետը, Բեռն, 2-ը հուլիսի, 2018թ.
Իրանի նախագահ Հասան Ռոհանիին ընդունել է Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսետը, Բեռն, 2-ը հուլիսի, 2018թ.

Բելգիայի իրավապահները հաղորդել են Ֆրանսիայում ապաստանած իրանցի ընդդիմադիրներին ռումբի կիրառմամբ ահաբեկչական գրոհ ծրագրելու կասկածանքով մի իրանցի դիվանագետի և երկու այլ անձի ձերբակալելու մասին:

Իրավապահների այս գործողությունները մի քանի երկրի պատկան ծառայությունների ջանքերով են իրականացվել:

Բելգիացիները ձերբակալել են մի 38-ամյա տղամարդու և 33-ամյա կնոջ, կասկածյալների անունները չեն հրապարակվում:

Դրանից ավելի վաղ Գերմանիայում ձերբակալվել է մի իրանցի դիվանագետ, ով Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում է ծառայել: Այդ ձերբակալության մասին երեկ է հաղորդվել:

Եվս երեք անձ ձերբակալվել է Ֆրանսիայում: Այս ձերբակալություններն իրականացվել են Իրանի դիմադրության Ազգային խորհրդի հավաքի օրերին:

Խորհդի կազմում իրանական ընդդիմության տարբեր խմբավորումների ներկայացուցիչներ են: Իրանի դիմադրության Ազգային խորհրդի նպատակն է տապալել Իրանում այաթոլաների վարչակարգը:

Հենց այս օրերին Իրանի նախագահ Հասան Ռոհանին մեկնել է Եվրոպա՝ միջուկային վտանգված պայմանագրի և նավթի արդյունահանման հետ կապված հարցերի քննարկման համար:

Իրանի արտգործնախարար Մոհամադ Զարիֆը Թվիթերի իր էջում «շինծու գործ» է անվանել եվրոպական իրավապահ կառույցների իրականացրած գործողությունները:

«Ինչ հարմար է, հենց մենք սկսեցինք մեր այցը՝ մեկ էլ Եվրոպայում բացահայտեցին ու ձերբակալեցին իրանցի դավադիրներին», - գրել է Զարիֆը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG