Ադրբեջանը գրեթե ամբողջովին հոսանքազրկվել է, սակայն իշխանությունները հաղորդում են, որ հոսանքի մատակարարումը դանդաղ վերականգնվում է:
Իշխանությունները որպես հոսանքազրկման պատճառ նշում են երկրի հյուսիսում գտնվող ջերմաէլեկտրակայանում տեղի ունեցած պայթյունը։
Նախագահի գրասենյակից հայտնել են, որ չափազանց տաք եղանակը բերել է օդափոխման համակարգերի լայն կիրառման, ինչը վթարի պատճառ է դարձել։
Հաղորդվում է, որ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն մի քանի ժամ կատարյալ մթության մեջ է եղել։ Վաղ առավոտյան վերականգնվել է հոսանքի մատակարարումը հիվանդանոցներում, ռազմական բազաներում, Բաքվի մետրոյում, օդանավակայանում և մի շարք այլ կառույցներում։
Մանրամասները տե՛ս այստեղ