Մատչելիության հղումներ

ԱՄՆ հանրապետական կոնգրեսականներն այցելում են Ռուսաստան


ՌԴ Պետդումայի շենքը Մոսկվայում, արխիվ
ՌԴ Պետդումայի շենքը Մոսկվայում, արխիվ

Միացյալ Նահանգների մի խումբ հանրապետական կոնգրեսականներ ժամանել են Ռուսաստան, իրենց խոսքերով՝ փորձելու վերականգնել հարաբերությունները և ուսումնասիրել, թե ինչ վիճակում է երկրի տնտեսությունը արդեն 4 տարի շարունակվող արևմտյան պատժամիջոցների պայմաններում:

Մոսկվա ժամանելուց առաջ երեկ ուշ երեկոյան պահպանողական օրենսդիրները Սանկտ Պետերբուրգում հանդիպել են քաղաքապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ և հարաբերությունների բարելավման հույս հայտնել: Պոլտավչենկոն նրանց ասել է, թե ապագայի վերաբերյալ «լավատես» է և «պատրաստ է համագործակցել բոլոր ոլորտներում»:

Կոնգրեսի պատվիրակությունը Ռուսաստան է ժամանել հունիսի 30-ին և մտադիր է մնալ մինչև հուլիսի 5-ը:

ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ամերիկացի օրենսդիրները մտադիր են հանդիպել Ռուսաստանի Դաշնային ժողովի երկու պալատների՝ Դաշնության խորհրդի և Պետդումայի անդամների, արտաքին գործարի նախարարության պաշտոնյաների հետ: Դեռ պարզ չէ՝ կհանդիպե՞ն արդյոք նրանք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG