Մատչելիության հղումներ

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն. քառորդ եզրափակիչի հերթական զույգը՝ Բրազիլիա-Բելգիա


Դրվագ Բրազիլիա-Մեքսիկա խաղից, Սամարա, 2-ը հուլիսի, 2018թ.

Ռուսաստանում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում հուլիսի 6-ին կհանդիպեն Բրազիլիայի և Բելգիայի հավաքականները։

Մրցաշարի 1/8 եզրափակիչի՝ երկուշաբթի երեկոյան կայացած հանդիպումներում աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիան 2:0 հաշվով հաղթեց Մեքսիկային, Բելգիան 3:2 հաշվով առավելության հասավ Ճապոնիայի նկատմամբ, ընդ որում՝ առաջին երկու գնդակը սեփական դարպասը ընդունելուց հետո։

Երեքշաբթի օրը Շվեդիա-Շվեյցարիա և Կոլումբիա-Անգլիա հանդիպումներով կավարտվի առաջնության 1/8 եզրափակիչը։ Այս զույգերի հաղթողները քառորդ եզրափակիչում կհանդիպեն հուլիսի 7-ին։

Հիշեցնենք, քառորդ եզրափակիչի մյուս երկու զույգերն են՝ Ուրուգվայ-Ֆրանսիա և Խորվաթիա-Ռուսաստան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG