Մատչելիության հղումներ

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարը հրաժարական է տալիս


Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։ Այդ մասին Խալիկյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Հարգելի' ընկերներ և գործընկերներ, հայտնում եմ, որ աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել: Համատեղ նվիրական և կառուցողական աշխատանքի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակազմին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, կառավարության գործընկերներին և բոլոր այն մարդկանց, ում հետ այս յոթ տարիների ընթացքում աշխատել եմ:
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում նաև ԶԼՄ ներկայացուցիչներին:
Հաջողություն եմ մաղթում բոլորին և մինչ նոր հանդիպում», - գրել է Խալիկյանը։

Խալիկյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2016-ի հունվարից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG