Մատչելիության հղումներ

«Կառավարությունը վճռական պայքար է մղում կոռուպցիայի դեմ, այն կրելու է շարունակական բնույթ». վարչապետ


Հայաստանի կառավարությունը վճռական պայքար է մղում կոռուպցիայի դեմ, այն կրելու է շարունակական բնույթ՝ երկրի հետագա զարգացման տեմպերն ավելացնելու նպատակով: Այդ մասին այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարությունում ընդունելով Երևանում տեղի ունեցող ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստին մասնակից պատվիրակությունների ղեկավարներին։

Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, վարչապետը կարևորել է Հայաստանի և ԱՊՀ երկրների դատախազությունների միջև համագործակցության զարգացումը:

Գործադիրի ղեկավարը հույս է հայտնել, որ կընդլայնվի համագործակցությունը ԱՊՀ երկրների դատախազությունների միջև, ինչն, ըստ Փաշինյանի, կնպաստի կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, օրինականության, մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են համագործակցության խորացման հեռանկարներին, ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի ներուժն առավել նպատակային օգտագործելու հնարավորություններին և ուղղություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG