Մատչելիության հղումներ

Թուրքիայի 19 նահանգներում ոստիկանական գործողություններ են մեկնարկել ընդդեմ Գյուլենի կողմնակիցների


Թուրքիա - Ձերբակալված զինվորականներին ուղեկցում են դատարան, օգոստոս, 2017թ․
Թուրքիա - Ձերբակալված զինվորականներին ուղեկցում են դատարան, օգոստոս, 2017թ․

Թուրքիայի դատախազությունը հրահանգել է ձերբակալել 2016-ի հուլիսյան հեղաշրջման փորձի հետ առնչություններ ունեցող ևս 68 անձանց:

«Կասկածյալների զգալի մասը թուրքական բանակի սպաներ են, այդ թվում՝ մի քանի տասնյակ գնդապետներ», - հաղորդում է պաշտոնական Anadolu գործակալությունը:

Anadolu-ի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան կասկածյալների ձերբակալությանն ուղղված ոստիկանական միաժամանակյա գործողությունները մեկնարկել են Թուրքիայի 19 նահանգներում:

Անկարայի դատախազությանը մոտ կանգնած աղբյուրների պնդմամբ՝ թուրքական բանակի սպաները իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի ընդհատակյա ցանցի անդամներ են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG