Մատչելիության հղումներ

Ռուսները Հմեյմիմի մոտ ԱԹՍ-ներ են ոչնչացրել


Ռուսաստանի ռազմակայանը Սիրիայում, արխիվ, Հմեյմիմ, 11 դեկտեմբերի, 2017թ.
Ռուսաստանի ռազմակայանը Սիրիայում, արխիվ, Հմեյմիմ, 11 դեկտեմբերի, 2017թ.

Ռուսաստանը հաղորդել է Սիրիայում՝ Հմեյմիմի ռուսական ռազմակայանի մոտ անհայտ դրոններ (անօդաչու թռչող սարքեր) ոչնչացնելու մասին:

Ռուսական աղբյուրները նշում են, որ դրոնները ոչնչացվել են ռազմակայանի հակաօդային պաշտպանության համակարգերի միջոցով:

Դրոնների գրոհը տեղի է ունեցել երեկ ուշ երեկոյան: Ռազմակայանը և զինծառայողները չեն տուժել:

Մայիսի 22-ին ևս ռուսական ռազմակայանը նման գրոհի է ենթարկվել: Հունվարին ռուսները Հմեյիմի մոտակայքում ոչնչացրել են 13 դրոններից 7-ը, մնացածներին էլ վայրէջք են պարտադրել:

Ռուսաստանը 2015 թվականից է ներքաշվել սիրիական պատերազմի մեջ և դրա ընթացքը փոխել է հօգուտ նախագահ Բաշար ալ-Ասադի բանակի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG