Մատչելիության հղումներ

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն. առաջին քառորդ եզրափակիչը՝ Ուրուգվայ-Ֆրանսիա


Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստները Արգենտինայի ընտրանուն խփած երրորդ գոլից հետո, Կազան, 30-ը հունիսի, 2018թ.

Ռուսաստանում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում շաբաթ օրը հայտնի դարձան քառորդ եզրափակիչի առաջին մասնակիցները՝ հուլիսի 6-ին կհանդիպեն Ուրուգվայի և Ֆրանսիայի հավաքականները։

Առաջնությանը հրաժեշտ կտան Արգենտինայի և Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի թիմերը, որոնց նկատմամբ 1/8 եզրափակիչում Ֆրանսիայի և Ուրուգվայի ընտրանիները առավելության հասան, համապատասխանաբար, 4:3 և 2:1 հաշիվներով։

Կիրակի օրը կկայանան 1/8 եզրափակիչի Իսպանիա-Ռուսաստան և Խորվաթիա-Դանիա հանդիպումները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG