Մատչելիության հղումներ

Սաուդյան Արաբիան կավելացնի նավթի արդյունահանումը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլազիզ ալ Սաուդը, արխիվ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլազիզ ալ Սաուդը, արխիվ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փոխանցմամբ, Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը հավաստիացրել է, որ իր երկիրը կավելացնի նավթի արդյունահանումը՝ լրացնելու այն պակասը, որն առաջացել է Իրանում և Վենեսուելայում ծավալվող զարգացումների հետևանքով:

«Ես ասացի թագավորին, որ գները շատ բարձր են, և նա ընդունեց իմ տեսակետը»,- Թվիթերի էջում գրել է Թրամփը, հավելելով, որ Սաուդյան Արաբիան 2 միլիոն բարելով կավելացնի արդյունահանումը:

Գնաճը նկատվել է այն բանից հետո, երբ Թրամփը դաշնակիցներին կոչ է արել չգնել Իրանի արդյունահանած նավթը:

ՕՊԵԿ-ը՝ նավթ արդյունահանող երկրների կազմակերպությունը, վերջերս համաձայնության է եկել Ռուսաստանի և Ղազախստանի հետ հուլիսից սկսած արդյունահանումը ավելացնելու շուրջ:

ՕՊԵԿ-ի անդամներ Սաուդյան Արաբիան և Իրանը տարաձայնություններ ունեն այդ հարցում: Իրանը դեմ է արդյունահանման ավելացմանը:

Վաշինգթոնը և Պեկինը նավթ արտահանող երկրներին կոչ են արել ավելացնել արդյունահանումը և այդպես կասեցնել գնաճը, որի կարող է վնաս հասցնել համաշխարհային տնտեսությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG