Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը գերմանացի պաշտոնակից Հեյկո Մաասի հետ Բեռլինում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ասել է, որ Հայաստանը կարող է դառնալ Եվրամիությունը և Եվրասիական տնտեսական միությունը կապող օղակ:
Ըստ ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղոորդագրության, երկու նախարարները կարևորել են երկու միությունների համագործակցության անհրաժեշտությունը:
Նախարարներն անդրադարձել են նաև Հայաստանի և Եվրամիության համագործակցության հարցերին:
Հայաստանի արտգործնախարարը հույս է հայտնել, որ առաջիկայում կմեկնարկեն Հայաստանի և Եվրամիության միջև վիզային ռեժիմի ազատականացման բանակցությունները: