Մատչելիության հղումներ

Աֆղանստանում հրադադարն ավարտվեց


Աֆղանստանի նախագհ Մոհամադ Աշրաֆ Ղանին պատասխանում է լրագրողների հարցերին, արխիվ:
Աֆղանստանի նախագհ Մոհամադ Աշրաֆ Ղանին պատասխանում է լրագրողների հարցերին, արխիվ:

Աֆղանստանի նախագահը հայտարարել է թալիբների հետ կնքած հրադադարի ավարտի մասին, սակայն միաժամանակ հորդորել է այդ զինված խմբավորմանը՝ ներգրավվել խաղաղության շուրջ բանակցությունների մեջ:

Հրադադարը հայտարարվել էր այս ամիս ավելի վաղ մահմեդականների համար սրբազան տոների՝ Ռամադանի կապակցությամբ:

«Հրադադար այլևս չկա, Աֆղանստանի բանակի և անվտանգության կառույցների ստորաբաժանումներին թույլատրվել է վերսկսել ռազմական գործողությունները»,- մայրաքաղաք Քաբուլում այսօր հայտարարել է նախագահ Աշրաֆ Ղանին և ավելացրել.- «Հիմա թալիբները պետք է որոշեն, թե ինչ են ուզում՝ շարունակել սպանե՞լ մարդկան, թե՞ միանալ խաղաղության գործընթացին»:

Սոցիալական ցանցերում և մամուլում հրապարակվել են բազմաթիվ լուսանկարներ և տեսագրություններ հունիսի 15-ից 17-ը տևած հրադադարի ընթացքում Աֆղանստանի տարբեր շրջաններում կրոնական տոնի առիթով միմյանց շնորհավորող և ողջագուրվող պետական բանակի զինվորների և թալիբ զինյալների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG