Մատչելիության հղումներ

Թրամփը չի բացառել Ղրիմի բռնակցումը ճանաչելու տարբերակը


ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը, արխիվ:
ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը, արխիվ:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը՝ ռուսաստանցի պաշտոնակցի հետ առաջիկա օրերին կայանալիք հանդիպմանն ընդառաջ հրաժարվել է բացառել Ղրիմի բռնակցումը ճանաչելու տարբերակը:

Անցած գիշեր նախագահի օդանավում պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք ինքը պատրաստ է հրաժարվել Ղրիմի բռնակցման նկատմամբ Միացյալ Նահանգների երկարատև բացասական դիրքորոշումից, Թրամփն ընդամենն ասել է.- «Կտեսնենք»:

Նույն պատասխանը նա տվել է նաև Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները վերացնելու հնարավորության հարցին:

Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ, «մեծ յոթնյակի» գագաթնաժողովում Թրամփն իր պաշտոնակիցների հետ մասնավոր քննարկումներում ասել է, թե Ղրիմը պետք է համարվի Ռուսաստանի մաս, քանի որ այդ թերակղզու բնակիչների գերիշխող մեծամասնությունը ռուսախոս է:

Նախագահական օդանավում Թրամփնն ընդգծել է, որ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման նպատակը՝ «սառը պատերազմի» ավարտից հետո ամենավատթար վիճակում գտնվող Վաշինգթոնի և Մոսկվայի հարաբերությունների բարելավումն է:

«Կտեսնենք, թե Ռուսաստանն ինչ է անում»,- ասել է ԱՄՆ նախագահը: Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը տեղի կունենա հուլիսի 16-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինքիում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG