Մատչելիության հղումներ

ԱՄՆ պետքարտուղարը ընդունել է Հայաստանի նախագահին


ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն ընդունել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին, 29-ը հունիսի, 2018թ.

Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ:

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական կայքում հանդիպման մասին մանրամասներ չկան, տեղադրվել են միայն հանդիպման լուսանկարները և տեսանյութ, որտեղ երկու պաշտոնյաները ձեռք են սեղմում և ողջունում միմյանց։

Հայաստանի նախագահի պատշտոնական կայնքն էլ փոխանցում է, որ «ջերմ ու անմիջական մթնոլորտում կայացած զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանն ասել է՝ Հայաստանը կարևորում է հայ-ամերիկյան գործընկերության հետևողական զարգացումը և պետքարտուղարին ներկայացրել է «նոր Հայաստանի» պատրաստակամությունը` շարունակելու ամրապնդել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ»։

Այս հանդիպումից առաջ աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում էր ունեցել Ամերիկայի «Հայ Դատի» հանձնախմբի ղեկավար կազմի հետ։

«Հանրապետության նախագահը ողջունել և կարևորել է համահայկական նշանակության հարցերով Միացյալ Նահանգներում մշտապես զբաղվող հայկական կազմակերպությունների գործունեությունը»,- փոխանցում է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG